Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նոան» Վիեննայում մրցում է «Ռապիդի» հետ և առաջին կեսից հետո զիջում է նվազագույն հաշվով:
Ռուի Մոտայի ֆուտբոլիստները բավական հաջող էին սկսել խաղը և վստահ տեսք ունեին, սակայն իսլանդացի կիսապաշտպան Գուդմունդուր Տորարինսոնի վնասվածքից ևետո խաղը բոլորովին այլ ընթացք ստացավ: Տանտերերը աստիճանաբար մեծացրին ճնշումն ու արդյունքում նաև մեկ գնդակ ուղարկեցին Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը:
Վիեննայի «Ալյանց» մարզադաշտը, որն ավելի քան 28 հազար հանդիսական է տեղավորում, գրեթե լեփ-լեցուն է: