«Բարսելոնայի» ուրուգվայցի կենտրոնկական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի երկու բարձրակարգ ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի և «Բարսայի» միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։