Ինտերի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում Յանգ Բոյզի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր հանդիպում բարդ է. իտալական վերջին թիմերը, որոնք խաղացել են այստեղ, խնդիրներ են ունեցել: Այնուամենայնիվ, մենք իրական կամքի ուժ դրսևորեցինք և բազմաթիվ պահեր ստեղծեցինք։ Մենք հավատացինք մինչև վերջ և հեռացանք արժանի հաղթանակով։
Բոլոր փոխարինման մտածներ լավ հանդես եկան խաղադաշտ դուրս գալուց հետո, ինչպես դա արեցին Հռոմում: Ես լավ կազմավորված թիմ ունեմ։ Բարելան ոչ այլ ինչի է արժանի, բացի հաճոյախոսություններից իր նվիրման համար: Նա ցույց տվեց իսկական անմնացորդ։ Մեզ պետք է, որ յուրաքանչյուր խաղացող «զոհաբերի» խաղադաշտում թիմի հաղթանակի համար»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Ներաձուրրիի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «ներաձուրիի» կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 90+3-րդ րոպեին հեղինակեց Մարկուս Թյուրամը։