«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի «Բավարիայի» դեմ հանդիպումից հետո (4:1) խոսել է կատալոնական ակումբի հարձակվող Ռաֆինյայի մասին։
«Իմ մարզած թիմերում երբեք Ռաֆինյայի նման խաղացող չեմ ունեցել: Նա գործում է առավելագույն նվիրումով ու սիրտ է դնում խաղի մեջ։ Նա շատ լավ է գործում գնդակով և առանց գնդակի, նա միշտ սկսում է պրեսինգի ենթարկել մրցակցին, որը ես շատ եմ գնահատում: Եվ նա միշտ ժպտում է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ խաղում բրազիլացի ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: