ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի պաշտոնական կայքը ներկայցրել է ՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի խաղային 2-րդ օրվա՝ հոկտեմբերի 23-ի լավագույնի գոլի և լավագույն գոլային փոխանցման հավակնորդնրին։
«Օրվա լավագույն գոլ»․
Այս անվանակարգի հավակնորդներն են «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էլինգ Հոլանդը և «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասը։
Հոլանդը ակրոբատիկ հարվածով գրավեց չեխական «Սպարտայի» դարպասը, իսկ Ռաֆինյան մեկ-երկու գեղեցիկ հանարքից հետո իր համար ոչ հարազատ ոտքով՝ Դայո Ուպամեկանոյի ոտքերի արանքով գնդակը ուղարկեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։
«Օրվա լավագույն գոլային փոխանցում»․
Այս անվանակարգում ներկայցված են կրկին «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի խաղացողներ։ «Կապտանռնագույններից»՝ Լամին Յամալը, իսկ «քաղաքայիններից»՝ Սավինյոն։