ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդներին։
Նրանք են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը, «Մոնակոյի» կիսապաշտպան Տակումի Մինամինոն, «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան և «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը։
Վինիսիուսը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (5:2), Մինամինոն՝ դուբլ և գոլային փոխանցում գրնցեց «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում (5:1), Ռաֆինյան՝ հեթ-տրիկ «Բավարիայի» դեմ խաղում (4:1): ), իսկ Ռեյնդերսը դուբլի հեղինակ դարձավ Բրյուգեի հետ խաղում (3:1):