«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ «Բավարիայի» դեմ խաղից առաջ (4:1) վստահ է եղել կատալոնական ակումբի հաղթանակի մեջ։
«Ես համոզված էի, որ այսօր լավ խաղ ենք անցկացնելու և հաղթելու ենք։ Հանդիպումից առաջ ես կանխատեսում էի 3:1 հաշիվը մեր օգտին»,- 36-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին գրավեց նախկին թիմի դարպասը, սակայն հրաժարվեց տոնել գոլը։ Մյունխենյան ակումնի կազմում լեհ ռմբարկուն հանդես է եկել 2014-ից 2022 թվականներին։