«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան բավականին արդյունավետ է սկսել 2024/25 մրցաշրջանը՝ սահմանելով մի շարք տպավորիչ ցուցանիշներ։
27-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: «Կապտանռնագույնների» հարձակման առաջատարներից մեկին միջինում ընդամենը 63 խաղային րոպե է անհրաժեշտ մեկ արդյունավետ գործողություն կատարելու համար։
Ռաֆինյան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 3 խաղում խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Լա Լիգայում կայացած 10 տուրերից հետո բրազիլացին դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։