«Նոայի» հոլանդացի կիսապաշտպան Իմրան Օմարը «Ռապիդի» դեմ վաղը կայանալիք խաղից առաջ լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
-Օմար, դու արտերկրի մի շարք ակումբներում և առաջնություններում հանդես գալու հարուստ փորձ ունես: Արդյոք առանձնանո՞ւմ է եվրոպական ակումբային մրցաշարի հիմնական փուլում հանդես գալու այս հնարավորությունը և փորձառությունը:
-Այո, իհարկե: Սա ֆուտբոլի կարևորագույն փուլերից է: Անկախ նրանից, թե որ ակումբից ես կամ որ երկրում, միշտ այս մակարդակում խաղալը շատ լավ է:
-Ի՞նչ տրամադրություն է տիրում կարևոր ստուգատեսից առաջ:
-Մինչև հիմա սա լավագույն մթնոլորտն է, որ ես երբևէ տեսել եմ որևէ թիմում: Բոլորս երջանիկ ենք, մեկ ընտանիք ենք ու շատ միասնական ենք թե՛ թիմում, թե՛ թիմից դուրս: Տրամադրվածությունը ևս շատ լավ է:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա խաղից:
-Ինչպես ամեն խաղից սպասելիքները նույնն են ՝ խաղալ ֆուտբոլ և հաղթանակի հասնել: «Ռապիդը» շատ մեծ ակումբ է, շատ լավ խաղացողներով: