Բարսելոնայում հարձակում է տեղի ունեցել Մյունխենի «Բավարիայի» մենեջերի վրա։ Այս մասին տեղեկացնում է ElCaso.cat-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 22-ին։ Նրանից գողացել են Titoni թանկարժեք ժամացույցը, iPhone 15-ը և դրամապանակը։ Հանցագործը հեռացել է դեպքի վայրից և դեռևս ազատության մեջ է։
Տուժողը դիմել է ոստիկանություն։ Կատարվում է հետաքննություն։
«Բարսելոնայի» և «Բավարիայի» միջև հանդիպումն այսօր է՝ հոկտեմբերի 23-ին։