Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած Դորտմունդի «Բորուսիայի» (5:2) հետ խաղում։ Այս մասին տեղեկացնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ դարպասապահը կարող է բաց թողնել «սերուցքայինների» առաջիկա հանդիպումը։
32-ամյա բելգիացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մոտեցնող մկանի վնասվածք։ «Ռեալը» հոկտեմբերի 26-ին Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»։
Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է 12 հանդիպման և բաց թողել 10 գոլ։