Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, միջազգային մարզական մամուլն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների։ Մարզական թերթերի հիմնական թեման Չեմպիոնների լիգայի օրվա հանդիպումներն են։
Ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող թերթերի շապիկներին տպագրված վերնագրերը և հոդվածները։
Անգլիական մամուլն անդրադարձել է «Արսենալի» և «Ասթոն Վիլայի» տարած հաղթանակներին։
Ֆրանսիական մամուլը գրել է ՊՍԺ-ի անհաջող ելույթի մասին։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը չի կարողացել հաղթել Էյնդհովենի ՊՍՎ-ին՝ 1:1:
Իսպանական մամուլն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» փայլուն քամբեքին, «Ոսկե գնդակի» հիմնական թեկնածուի՝ Վինիսիուսի հեթ-տրիկին, ինչպես նաև «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» միջև կայանալիք հանդիպմանը։