Աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի որդին գլխավորել է «Ունիոն Դեպորտիվա Իբառան», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
Դիեգո Սինյագրան գլխավորել է Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբը:
Թիմը գտնվում է Կանարյան կղզիներում։ Ներկայումս «Իբառան» զբաղեցնում է 14-րդ տեղը Տերսերայի 12-րդ խմբում՝ վաստակելով 7 միավոր:
«Մենք ուրախ ենք ներկայացնել Դիեգո Մարադոնա կրտսերին: Բարի գալուստ։ հաջողություններ ենք մաղթում», – ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Մարադոնա կրտսերը ծնվել է Նեապոլում և ունի իտալական ու արգենտինական քաղաքացիություն: Որպես ֆուտբոլիստ նա հանդես է եկել իտալական ցածր առաջնությունների ակումբներում: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո դարձել է մարզիչ, իսկ նրա վերջին ակումբը եղել է իտալական «Մոնտեկալչոն»:
Դիեգո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում: Աշխարհի 1986 թվականի առաջնության չեմպիոնի մահվան պատճառը սրտի կանգն էր: