Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ծանր դասավորվող խաղում կամային հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։
Առաջին խաղակեսի վերջնամասում դորտմունդցիները 2 գնդակ ուղարկեցին «սերուցքայինների» դարպասը և հարմարավետ առավելությամբ գնացին ընդմիջման։ Նախ հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Դոնիել Մալենը, ապա 4 րոպե անց այն կրկնապատկեց Բայնո Գիտենսը։
«Արքայական» ակումբը հաջող մեկնարկեց երկրորդ խաղակեսը և 5 անգամ խոցեց Գրեգորի Կոբելի պաշտպանած դարպասը։ Մադրիդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը, մեկական անգամ էլ աչքի ընկան Անտոնիո Ռուդիգերն ու Լուկաս Վասկեսը՝ 5։2։
«Ռեալ» — «Բորուսիա»՝ 5։2
Գոլերը՝ Ռուդիգեր (60′), Վինիսիուս (62՛, 86′, 90+3′), Վասկես (62′) — Մալեն (30′), Բայնո-Գիտենս (34′)
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․