Ալբանիայի Տիրանա քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Ալբերտ Վարդանյանը (130 կգ) կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Արման Վարդանյանը (63 կգ) զիջեց կիսաեզրափակիչում Մոլդովան ներկայացնող մարզիկին և վաղը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար։
Երեկ Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) 9-0 հաշվով հաղթեց շվեդ մրցակցին և դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ։ Հայկ Խլոյանը (97 կգ) կիսաեզրափակիչում հաղթել էր ռուսաստանցի մարզիկին և ևս դուրս եկել եզրափակիչ։