Շվեդիայի կանանց առաջնության չորրորդ դիվիզիոնում մրցաշրջանը բաղկացած է 18 հանդիպումից, և «Անգելհոլմս» թիմին հաջողվել է բոլոր 18 հանդիպումներն անցկացնել առանց բաց թողնված գոլի։
Բայց թիմն ավարտեց մրցաշրջանը երկրորդ տեղում:
Բանն այն է, որ «Անգելհոլմսն» իր հանդիպումներից երեքում ոչ-ոքի խաղաց և վաստակեց 48 միավոր։ Միաժամանակ «Լինգբիհեդսի» թիմը մրցաշրջանն ավարտեց 1 ոչ-ոքիով և 1 պարտությամբ՝ վաստակելով 49 միավոր։
Արդյունքում, «Անգելհոլմսը» ստիպված կլինի ևս մեկ մրցաշրջան անցկացնել չորրորդ դիվիզիոնում, քանի որ երրորդ լիգա է դուրս գալիս միայն առաջին տեղը զբաղեցնող թիմը։