«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի «Բավարիայի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
««Բավարիան» շատ լավ է խաղում, նրանք հավատում են իրենց ուժերին և ունեն հիանալի խաղացողներ։ Մենք ցանկանում ենք չափվել լավագույնների հետ, իսկ «Բավարիան» անկասկած լավագույններից է։
2:8 հաշվով պարտությո՞ւնը «Բավարիայից». Ինչպես նախկինում ասացի, անցյալը նշանակություն չունի։ Կարևորն այն է, թե ինչ է տեղի ունենում այստեղ և հիմա: Մենք չենք կարող փոխել անցյալը, բայց կարող ենք ազդել նրա վրա, թե ինչ կլինի ապագայում։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք փորձել հաղթել «Բավարիային», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը գլխավորել է «Բավարիան» 2019-ից 2021 թվականներին և նրանց հետ նվաճել 7 գավաթ։ 2020 թվականին մյունխենյան թիմը նրա գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 8։2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին Բարսելոնայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: