Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել պաշտպան Պյեր Կալուլուի և վինգեր Ֆրանսիշկու Կոնսեյսաուի ամբողջական տրանսֆերները։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Նրանք հանդես են գալիս «ծեր սինյորայի» կազմում վարձակալական հիմունքներով։
Ըստ աղբյուրի՝ թուրինցիների ղեկավարությունը մտադիր է գործարքները կատարել առաջիկա ամիսների ընթացքում։ Հաղորդվում է նաև, որ Կալուլուի համար նախատեսվում է վճարել 14 մլն, ինչպես նաև 3 մլն եվրո հավելավճար, իսկ Կոնսեյսաուի համար՝ 30 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Միլանի», իսկ պորտուգալացին՝ «Պորտուի» ֆուտբոլիստ է։