Ըստ DailyMail-ի՝ Լա Լիգայի պատմության մեջ առաջին անգամ առաջնության հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում։
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները հույս ունի ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հավանությանը՝ «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու հարցում:
Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 22-ին։
Հանդպումը հնարավոր է կայանա Մայամիում՝ «Հարդ ռոք» մարզադաշտում, որը տեղավորում է ավելի քան 65 հազար հանդիսական։