Ջանլուիջի Դոնարուման շուտով կամուսնանա իր ընկերուհու հետ։ ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ Ալեսիա Էլեֆանտեին։
Զույգը համապատասխան տեսանյութ է հրապարակել սոցցանցերում։ Դոննարուման և Էլեֆանտեն միասին են 2016 թվականից։ Սեպտեմբերին ծնվել է նրանց որդին՝ Լեոն։