Մոնղոլիայում ընթացքի մեջ է ֆուտբոլի առաջնությունը։ Առաջնության աութսայդեր «Տուվ Բուգանուդը» կարողացել է Մոնղոլիայի ֆուտբոլի առաջնության 9 խաղում 111 գնդակ բաց թողնել։
Մոնղոլական ակումբը ցուցադրել է վատագույն մեկնարկը աշխարհի բոլոր բարձրագույն լիգաների պատմության մեջ։
Թիմը խփել է ընդամենը երկու գոլ (մեկը՝ 11 մետրանոցից)։
Թիմի լավագույն արդյունքը 0-4 հաշվով պարտությունն է, «Խանգարիդի» հետ խաղում, որը նույնիսկ չկայացավ, և թիմին տեխնիկական պարտություն գրանցվեց։
Միջին հաշվով թիմը մեկ խաղում բաց է թողնում 12,3 գնդակ։
Հատկանշական է, որ 2023/2024 մրցաշրջանում «Տուվ Բուգանուդը» 72:47 գոլերի տարբերությամբ զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ վերջին տեղը զբաղեցրել է «Բավարիանս» ակումբը, որը թեև 154 գնդակ է բաց թողել, սակայն 27 խաղում: