Ուկրաինացի դարպասապահ Դենիս Շելիխովը պայմանագիր է կնքել բելառուսական «Սլավիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է Sputnik.by-ն, ֆուտբոլիստը փախել է Ուկրաինայից՝ երկար ու մանրակրկիտ ծրագրելով իր փախուստը։ Նա լողալով անցել է Տիսա գետը, որը հոսում է ԵՄ երկրների (Հունգարիա և Ռումինիա) սահմանով, իսկ հետո ժամանել Բելառուս, որտեղ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ որպես ազատ գործակալ։
«Ես լավ գիտեմ «Սլավիայի» մարզիչներին, քանի որ նախկինում նրանց հետ աշխատել եմ Մինսկում: Շարունակեցինք կապ պահպանել ու շփվել։ Ինձ կանչեցին այստեղ՝ առաջարկելով միասին աշխատել, ես ուրախությամբ համաձայնեցի։
Կփորձեմ, եթե առողջությունս թույլ տա, մինչև վերջ նվիրվեմ ֆուտբոլին։ Սա իմ կյանքն է, և առայժմ ես չեմ պատկերացնում ինձ ֆուտբոլից դուրս»,- ասել է Շելիխովը։