Լոնդոնի «Չելսիի» անգլիցի կիսապաշտպան Քոուլ Պալմեր նշել է, թե որ ակումբում կցանկանար անցկացնել իր ողջ կարիերան։
«Կարո՞ղ եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Չելսիում»: Իհարկե, «Չելսին» իմ երկրորդ տունն է։ Շատ ոգևորված եմ, թե ինչի կարող ենք հասնել միասին։ Ես լիովին նվիրված եմ ակումբին և տեսնում եմ իմ ապագան այստեղ»,- ասել է Պալմերը The Telegraph-ին տված հարցազրույցում:
22-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում «ազնվականների» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։