Այսօր՝ հոկտեմբերի 21-ին մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի «Չելսի» — «Նոա» հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարձր տրամադրությամբ վերադառնում ենք Կոնֆերենցիաների լիգա: Մեր հաջորդ երկու հանդիպումները կլինեն արտագնա: Ունեք էքսկլյուզիվ հնարավորություն ձեռք բերելու 2-րդ տուրի «Ռապիդ» — «Նոա» և 3-րդ տուրի «Չելսի» — «Նոա» հանդիպումների տոմսերը (միայն հյուրերի սեկցիայում):
Լինենք միասնական առաջիկա խաղերում և առաջ մղենք մեր թիմին դեպի նոր հաղթանակներ»- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի 2-րդ տուրի «Ռապիդ» — «Նոա» հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել էր 10 օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին։
Նշենք, որ ԿԼ- 2-րդ տուրում «Նոան» հոկտեմբերի 24-ին ժամը 20։45 կխաղա «Ռապիդի» դեմ, իսկ «Չելսիի» դեմ 3-րդ դուրի հանդիպումը կկայնա նոյեմբերի 8-ին։