«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ակումբի X էջում հրապարակվել է գրառում՝ բելգիացու լուսանկարով և մակագրությամբ՝ «Հաճելի վերադարձ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի՝ «Ինտերի» հետ խաղում Դե Բրույնեն մկանային վնասվածք էր ստացել, և այդ ժամանակվանից խաղադաշտ դուրս չէր եկել։
Այս մրցաշրջանում Դե Բրույնեն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: