Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Չելսիի»՝ ընդհատելով «ազնվականների» 7 խաղից բաղկացած անպարտելիության շարքը։
Մեսիսայդցիների առաջատար Մոհամեդ Սալահը հանդիպման 29-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ 1։0։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Չելսին» հավասարեցրեց հաշվի տարբերությունը՝ աչքի ընկավ թիմի սենգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։ Հանդիպման վերջանական հաշիվը ձևակերպեց տանտերերի կիսապաշտպան Կրտիս Ջոնսը եզրափակելով Սալահի փոխանցում՝ 2։1։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» պահպանեց առաջատարությունը մեկ միավոր գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Մանչսթեր Սիթիին»։ «Չելսին» 6-րդն ՝ 14 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝