Fastex Պրեմիեր 12-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը։
Երևանյան ակումբի կազմում 10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց թիմի պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն։ Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին տանտերերի գեղեցիկ խաղարկումը եզրափակեց Ուլադ Օմարը։
Երկորորդ խաղակեսի վերջնամասում «Նոան» մեծացրեց առավելությունը 75-րդ, 77-րդ և 93-րդ րոպեներին հանդիպման հաշիվը խոշոր դարձրեցին Գուդմունդուր Թորարինսոնը, Մաթեուս Այասը և Էրալդո Չինարին 5։0։
Ռուի Մոտայի գլխավորած թիմը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 16-ի և մոտեցավ լավագույն քառյակը եզրափակող «Վանին», որն ունի 17 միավոր։
Մրցաշարային աղյուսակը՝