Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Ֆիորենտինան» մրցակցի հարկի տակ 6-0 հաշվով հաղթեց «Լեչեին»։
Դուբլ ձևակերպեցին Կոլպանին և Կատալդին, մեկական անգամ աչքի ընկան Բելտրանն ու Պարիսին։
«Ատալանտան» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Վենեցիային»։
Հյուրերի կազմում աչքի ընկան Պաշալիչն ու Ռետեգին, վերջինս նաև գոլային փոխանցում կատարեց։