Նիգերիայի հավաքականի և «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը վթարի է ենթարկվել՝ բախվելով բեռնատարին։
Ըստ Bild-ի՝ դեպքը տեղի է կիրակի առավոտյան ժամը մոտ 7-ին, երբ Բոնիֆեյսը իր Mercedes մեքենայով գնում էր Ֆրանկֆուրտի օդանավակայան: Միջադեպի պահին ֆուտբոլիստը չի վարել մեքենան։
Բոնիֆեյսը վթարի հետևանքները հրապարակել է իր սոցիալական ցանցերում։ «Բայերը» հայտնել է, որ Վիկտորը լուրջ վնասվածքներ չի ստացել. հարձակվողը ձեռքերի միայն թեթև վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ բեռնատարի վարորդը հոգնածության պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը. վթարի հետևանքով 59-ամյա վարորդը նույնպես չի տուժել։ Վթարի ընդհանուր վնասը գնահատվում է մոտավորապես 200 հազար եվրո։