Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կկայանան մի շարք ֆուտբոլային հանդիպումներ։
Կմեկնարկի Հայաստանի առաջնության 12-րդ տուրը՝ «Նոա» — «Վան» խաղով։ Անգլիայի Պրեմիեր լիգայում կարելի է դիտել «Լիվերպուլ» — «Չելսի» հանդիպումը, իսպանական Պրիմերայի սիրահարները կարող են վայելել «Ատլետիկո» — «Լեգանես» և «Բարսելոնա» — «Սևիլիա» հանդիպումները։ Սերիա Ա-ի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» կհյուրընկալվի «Ռոմային»։
Միջազգային հանդիպումներից զատ, կարելի է հետևել նաև մեր ֆուտբոլիստների մրցելույթներին։ Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակում 19։45-ին Լուկաս Սելարայանի «Ալ Ֆատեհը» կխաղա «Ալ Հոլուդի» հետ։ 20։30-ին Վահան Բիչախչյանի «Պոգոնը» կհյուրընկալվի «Ռակուվին», իսկ 21։00-ին Ուգոչուկվու Իվուի «Ռուբինը» ուժերը կչափի Մոսկվայի «Դինամոյի» հետ։
Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
19։00 «Նոա» — «Վան»
Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
17։00 «Վուլվերհեմփթոն» — «Մանչեսթեր Սիթի»
19։30 «Լիվերպուլ» — «Չելսի»
Լա Լիգա, 10-րդ տուր
16։00 «Մալյորկա» — «Ռայո Վալեկանո»
18։15 «Ատլետիկո» — «Լեգանես»
20։30 «Վիլյառեալ» — «Խետաֆե»
23։00 «Բարսելոնա» — «Սևիլիա»
Լիգա 1, 8-րդ տուր
17։00 «Հավր» — «Լիոն»
19։00 «Նանտ» — «Նիցա»
19։00 «Թուլուզ» — «Անժե»
19։00 «Օսեր» — «Ռեյմս»
22։45 «Մոնպելյե» — «Մարսել»
Սերիա Ա, 8-րդ տուր
14։30 «Էմպոլի» — «Նապոլի»
17։00 «Վենեցիա» — «Ատալանտա»
17։00 «Լեչե» — «Ֆիորենտինա»
22։45 «Ռոմա» — «Ինտեր»
Բունդեսլիգա, 7-րդ տուր
17։30 «Հոլշտայն» — «Ունիոն»
19։30 «Վոլֆսբուրգ» — «Վերդեր»