Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատմել է, թե ինչպես է մեկ շաբաթում դիտել «Լիվերպուլի» 38 խաղ: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Չելսին» կխաղա «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակներում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:
«Երբ ես ավարտեցի ֆուտբոլիստի կարիերաս և սկսեցի աշխատել որպես մարզիչ, մեկ շաբաթում դիտեցի «Լիվերպուլի» 38 խաղ՝ ուսումնասիրելու և վերլուծելու համար, թե որքան լավն էին նրանք նախորդ մարզչի ժամանակ։ Ինձ հետաքրքիր էր, թե նրանք ինչպես էին գործում պրեսինգի և նմանատիպ այլ գործողությունների ժամանակ։
Ես իսկապես լավ եմ ճանաչում «Լիվերպուլի» խաղացողներին, որովհետև բազմիցս հետևել եմ նրանց: Այդ թիմը, հատկապես Կլոպի առաջին երկու-երեք տարիներին, շատ էր պրեսինգ անում, հատկապես՝ Սալահի, Ֆիրմինոյի և Մանեի շնորհիվ։ Դա արտահայտվում էր ոչ միայն գնդակով խաղալիս, այլև առանց գնդակի: Նրանց ագրեսիվությունն անհավատալի բան էր։
Դա Սուրբ Ծնունդին էր, ես դեռ հիշում եմ։ Ես սկսեցի դիտել տարբեր ոճերի ֆուտբոլ, որպեսզի հասկանամ և տեսնեմ, թե ինչպես են գործում լավագույն թիմերը», — Մարեսկայի խոսքերը մեջբերում է Chelsea News-ը։