Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 7-րդ տուրում տանը վստահ հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ (4:0):
Մյունխենյան գրանդի կազում հաղթական հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը՝ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցնելով 8-ի, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կինգսլի Կոմանը։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը այս հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 17-ի և հավասարվեց առաջին տեղում գտնվող «Լայպցիգին»։
Նշենք, որ մյունխենյան ակումբը տնային նախորդ 5 խաղերից 3-ում չէր կարողացել հաղթել «Շտուտգարտին»։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Բայեր» — «Այնթրախտ» Ֆ․՝ 2։1
«Բորուսիա» Մ․ — «Հայդենհայմ»՝ 3։2
«Մայնց» — «Լայպցիգ»՝ 0։2
«Ֆրայբուրգ» — «Աուգսբուրգ»՝ 3։1
«Հոֆենհայմ» — «Բոխում»՝ 3։1