Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ խնդիրներ չունեցավ «Վեսթ Հեմի» դեմ խաղում (4:1):
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Դեյան Կուլուշեվսկին, Իվ Բիսուման, Հյուն-Մին Սոնը ու ևս մեկ գոլ գրանցվեց հյուրերի դարպասապահ Ալֆոնս Արեոլայի անվան դիմաց։ «Մրճահարների» կազմում միակ գոլը հեղինակեց Մոհամեդ Կուդուսը, որը ավելի ուշ (86-րդ րոպեին) կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։
Այս Հաղթանակից հետո «Տոտենհեմը» միավորների քանակը հասցրեց 13-ի և բարձրացավ 6-րդ տեղ՝ «Վեսթ Հեմը» 8 միավորով շարունակում է մնալ 14-րդը։