«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ջեք Գրիլիշը նշել է այն խաղացողին, ում դեմ ամենադժվարն է եղել դիմակայել ֆուտբոլային խաղադաշտում։
«Ամենադժվար մրցակիցս Ուոքերն է եղել։ Նա անհավանական պաշտպան է՝ արագ, ուժեղ: Նրան մեկը մեկի դիմաց պայքարում շրջանցելը չափազանց դժվար է», — Գրիլիշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
29-ամյա խաղացողը նաև առանձնացրել է «Վեստ Հեմի» պաշտպան Վան-Բիսակային ու Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալին։