Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է ակումբի հարձակվող կիսապաշտպան Քոուլ Պալմերի մասին։
«Եթե մենք կարծում ենք, որ Քոուլ Պալմերը կլուծի մեր բոլոր խնդիրները, դա մեծ սխալ է։ Մենք ամբողջ ճնշումը դնում ենք նրա ուսերին, և դա ճիշտ չէ։ Մեր թիմում շատ ֆուտբոլիստներ կան, որոնք լավ են հանդես գալիս։ Խոսքը միայն Քոուլի մասին չէ, այլ ամբողջ կոլեկտիվի», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում Պալմերը մասնակցել է 9 խաղի՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով, ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։