«Ինտեր Մայամին», որի կազմում հանդես է գալիս 37-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ՖԻՖԱ-ի կողմից կհրավիրվի 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությանը, հաղորդում է Marca-ն։
Մրցաշարը կանցկացվի 2025 թվականի ամռանը ԱՄՆ-ում և կլինի առաջինը, որը կանցկացվի նոր ձևաչափով՝ 32 ակումբների մասնակցությամբ։
Իսպանական պարբերականի տվյալներով՝ ՖԻՖԱ-ն նախատեսում է «Ինտեր Մայամիին» տրամադրել միակ քվոտան կազմակերպիչ երկրի համար՝ առանց սպասելու MLS-ի չեմպիոնի որոշմանը։ Հաղորդվում է, որ այս մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի։
MLS-ի կանոնավոր առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ինտեր Մայամին» 33 խաղից վաստակել է 71 միավոր՝ ապահովելով լավագույնի կոչումը։ Միաժամանակ ՄԼՍ-ի չեմպիոնը որոշվում է փլեյ-օֆֆի արդյունքում։