Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունին արձագանքել է Թոմաս Տուխելի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը։
Այն բանից հետո, երբ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարեց, որ պայմանագիր է կնքել գերմանացի մասնագետի հետ, երկրի շատ ֆուտբոլային գործիչներ մտահոգություն հայտնեցին առ ան, որ ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել օտարերկրացի մասնագետ։
«Կարծում եմ՝ Տուխելը շատ լավ մարզիչ է։ Բայց ես զարմացած եմ, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հրավիրեց նրան»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: