Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի սպորտային տնօրեն Ժան-Կլոդ Բլանը մշտական կապ է պահպանում ֆրանսիացի մասնագետի հետ։ Նշվում է, որ Բլանը, ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը, երկար ժամանակ է ցանկանում են նրան տեսնել «կարմիր սատանաների» ղեկին։
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը նշել էր, որ չի ցանկանում աշխատել Անգլիայում՝ լեզվական արգելքի պատճառով։