«Բավարիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Պալինյան բաժանվում է կնոջից, հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պալինյան առաջարկել է ամսական 500 եվրո վճարել, որպես երեխայի աջակցության վճար (ալիմենտ)։ Ընդ որում, պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակում է 2000 անգամ ավելի՝ ամսական մոտ 1 միլիոն եվրո։
«Բոլորը ցնցված էին, որ ֆուտբոլիստը, որը ամսական գրեթե 1 միլիոն եվրո է վաստակում, առաջարկեց ամսական 500 եվրո վճարել իր որդու համար, հատկապես այն իրավիճակում, երբ մայրը դեռ չգիտի, թե երբ կկարողանա վերադառնալ աշխատանքի», — ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ իր ակտիվում չունենալով օգտակար գործողություն։