Հայաստանի Fastex Պրեմիերլիգայի 11-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Արմենիային» և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման մեկնարկից առաջ երկու թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին ակումբի 16-ամյա սան Նարեկ Գրիգորյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ Գյումրին ներկայացնող ակումբը 16-ամյա նախկին սանի մահվան մասին հայտնել էր հոկտեմբերի 11-ին։