«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան իր վերաբերմունքն է արտահայտել իր գործունեությունը քննադատող կատալոնական ակումբի ընդդիմության նկատմամբ։
«Ես հարգում եմ բոլորի կարծիքը։ Կարծում եմ՝ Բարսելոնայի բնակիչների մեծ մասը երջանիկ է: Շատ մարդիկ ցանկանում են, որ մենք պետք է փչացնենք մեր անցկացրած լավ ժամանակը։ Նրանք ստեղծում են մի իրականություն, որը գոյություն չունի։
Ճշմարտությունն այն է, որ «Բարսան» կրկին մեր կյանքի կենտրոնում է: Սա ամբողջ Եվրոպայի լավագույն ակումբն է։ Ընդդիմությունը նյարդայնացնում է երկրպագուների մեծամասնությանը և փորձում է թուլացնել մեր համակարգը։ Մենք պետք է միասնական լինենք։ Սրանք խմբեր են, որոնք ստեղծված են միայն քննադատելու համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբը կայացած 9 տուրերից հետո առաջատարն՝ վաստակած 24 միոավորով։