«Բարսելոնան» 1 միլիոն եվրո է փոխանցել մի մարդու, որը ձևացրել է, թե կատալոնական ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկի գործակալն է։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» դարձել է խաբեության զոհ և գումարը փոխանցել տվյալ անձի բանկային հաշվին, սակայն գործարքն իրականացնող բանկը արգելափակել է գործարքը և հետ է վերադարձրել կատալոնական ակումբի միջոցները։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա Լևանդովսկին «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։