«Բարսելոնան» այլևս չի դիտարկում Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխին և Լերոյ Սանեին՝ որպես առաջնահերթ տրանսֆերային նպատակներ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ ակումբում այս դիրքերն այս պահին բավականին լավ են համալրված։
Միաժամանակ գերմանացի մասնագետը հետաքրքրված է մյունխենյան ակումբի ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությամբ։ «Բավարիայի» երեք ֆուտբոլիստների աշխատանքային պայմանագրերի ժամկետն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Իսպանական Պրիմերայի 9 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 24 միավոր և այժմ առաջին տեղում է։