Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի որոշումը՝ Ուգո Լյորիսի հեռանալուց հետո նոր ավագ նշանակել Կիլիան Մբապեին, ազդել է Անտուան Գրիզմանի՝ միջազգային կարիերան ավարտելու վերաբերյալ որոշում կայացնելու վրա:
Գրիզմանն այս սեպտեմբերին է հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին:
«Ավագի թևկապի մասին որոշո՞ւմը. Անտուանն ասաց, որ դա ազդել է իր վրա։ Նա չթաքցրեց դա, և դա նորմալ է և բնական»,- ասել է Ժիրուն Telefoot-ին:
Գրիզմանը Ֆրանսիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2014 թվականի մարտին։ Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 137 հանդիպում և դարձել 44 գոլի հեղինակ։ Նա 2018 թվականի աշխարհի չեմպիոն է, 2022 թվականի աշխարհի և 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2021 թվականի Ազգերի լիգայի հաղթող։