«Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն պատասխանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային, ով նախկինում իր հայրենակցին համեմատել էր կարտինգի հետ:
«Միանգամից պատասխանում եմ. Եկեք չխառնենք Formula 1-ը կարտինգի հետ: Եվ ես դեռ մեղմ եմ ասում։ Ես գիտեմ, որ Ֆորմուլա 1-ը ես եմ»,- ասել է Բենզեման Instagram-ի ուղիղ եթերում:
Օլիվյե Ժիրուն չի լռել և պատասխանել է Բենզեմային․
«Ես կարտի՞նգ եմ։ Ես դրա աշխարհի չեմպիոնն եմ», — մեջբերում է Ժիրուին Marca-ն:
