Հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը սկսել է մարզվել «Ռեալ Սոսյեդադի» հիմնական կազմի հետ։
Օգոստոսին կիսապաշտպանը վիրահատվել էր աջ կոճի ջիլը վնասելուց հետո։ Այս մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս չի եկել։
Հիշեցնենք, որ 21-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամոյից» 13 միլիոն եվրոյի դիմաց։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 40 հանդիպման։ Ընդհանուր առմամբ նա խփել է մեկ գոլ ու կատարել երկու գոլային փոխանցում՝ խաղադաշտում անցկացնելով ավելի քան 1800 րոպե։