Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» ցանկանում է 27-ամյա կիսապաշտպանին տեսնել իր շարքերում։ Բարելայի հավանական տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Իտալացու գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նիկոլոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Պրեմիեր լիգայի մեկ այլ գրանդ՝ «Մանչեսթեր Սիթին»: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բարելան անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։