«Նոայի» ալբանացի հարձակվող Էրալդո Չինարին Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից (0:6) հետո կիսվել է հույզերով։
«Մենք շատ ենք աշխատում մարզումների ժամանակ, և մեզ համար բոլոր խաղերը կարևոր են։ Մեր նպատակը չեմպիոն դառնալն է և յուրաքանչյուր խաղ մենք խաղում ենք հաղթանակի համար։ Ինչ վերաբերում է իմ գոլերին, ապա ամենակարևորը թիմի հաղթանակն ու թիմին օգնելն է։ Հայրս երկու տարի առաջ է հեռացել կյանքից, և ամեն անգամ, երբ գոլ եմ խփում, նրան եմ նվիրում»,- 28-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ կյացած խաղում երևանյան ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 6։0 հաշվով, իսկ Չինարին ձևակերպեց դուբլ։