Հինգ հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեդալով, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Կիսաեզրափակիչ դուրս եկած Էլլիդա Քոչարյանին միացան նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, որոնք հաղթանակներ տանելով քառորդ եզրափակիչ մենամարտերում՝ դուրս են եկել 1/2 եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանի մրցակիցը թուրք Մեհմետ Չինարն է։
Հակոբկոխյանն ուժերը կչափի տանտերերի` Բուլղարիայի ներկայացուցչի հետ, իսկ Էլլիդա Քոչարյանի մրցակիցը լատվիացի Աննա Սորոկինան է։