Անգլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հարձակվող Հարի Քեյնը կմնա ազգային հավաքականի ավագ.
«Բոլորը գիտեն, թե ինչպես եմ ես վերաբերվում Հարիին: Ես շատ աշխատեցի՝ նրան «Բավարիա» բերելու համար։
Նա արդեն լեգենդ դառնալու ճանապարհին է: Նման որոշումներ կայացնելու համար դեռ վաղ է։
Ցանկանում եմ հարգանքով վերաբերվել Լի Կարսլիին ու չխանգարել նրա աշխատանքին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal-ը: